Լերա Կուդրյավցևան՝ իր և Լազարևի հարաբերությունների մասին
Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան և երգիչ Սերգեյ Լազարևը երկար ժամանակ եղել են ամենագեղեցիկ զույգերից մեկը: Հիմա, երբ Լերան ամուսնացած է հոկեիստ Իգոր Մակարովի հետ, նրան հաջողվել է պահպանել ընկերական հարաբերությունները նախկին ընկերոջ հետ: Սակայն դա միշտ չէ այդպես եղել: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Հարսանիքից հետո հաղորդավարուհին գրեթե կես տարի չի շփվել երգչի հետ, իսկ անձամբ Սերգեյը՝ վիրավորված է եղել:
«Դա կարծես խանդ էր: Սակայն, այժմ, մենք ընկերներ ենք: Գիտենք բոլոր գաղտնիքների միմյանց մասին»,- պատմել է Լերան լրագրողներին:
Նշենք, որ նրա ամուսինը դեմ չէ նրանց ընկերությանը: