Թուրքիան սպառնացել է արգելափակել ԵՄ-ի հետ միգրանտների շուրջ պայմանագիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը կարգելափակի Եվրամիության հետ պայմանագիրը, որով նաատեսվում է լուծել Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը, եթե ԵՄ-ն առաջ չտանի Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ տրամադրելու հարցը: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
«Եթե դա տեղի չունենա, ապա Թուրքիայի Հանրապետության խորհրդարանը չի ընդունի ոչ մի օրենք, որը վերաբերում է խնդրի լուծմանը և պայմանագրի կատարմանը»,- հայտարարել է նա Ստամբուլում տեղի ունեցած Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի ավարտին:
Էրդողանը նաև նշել է, որ այն միջոցները, որոնք ԵՄ-ի երկրները խոստացել էին ուղղել Անկարա փախստականների համար ճամբարներ կառուցելու համար, դեռևս չեն ստացվել: