Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Դինքի գործով
9-րդ վճռաբեկ հանցագործության վարչությունը ավարտել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով դատարանի որոշման բողոքարկման ուսումնասիրությունը:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ Դինքի սպանությունը «զինված ահաբեկչական կազմակերպության» կողմից չի իրականցվել, այն իրագործել է «հանցանք գործելու նպատակով ստեղծված կազմակերպությունը»: Այսպիսով, վճռաբեկը իր որոշմամբ համաձայնել է տեղական դատարանի դատավճռին, ըստ որի, սպանության մեջ զինված ահաբեկչական խմբավորում ներգրավված չի եղել:
Սակայն Վճռաբեկ հանրապետական գլխավոր դատախազությունը ավելի վաղ ներկայացրած ծանուցման մեջ Դինքի սպանության գործում «խմբավորման առկայության», այս պատճառով տրված որոշումը բեկանման անհրաժեշտության ուղղությամբ ծանուցում էր պատրաստել:
Վճռաբեկը, Դինքի գործով առաջին կասկածյալ Յասին Հայալի նկատմամբ էլ Դինքի «ծրագրված սպանության» մեղադրանքով տրված ցմահ բանտարկությունը հաստատել է: Հայալին «զինված ահաբեկչական խմբավորման ղեկավարման» մեղադրանքով արդարացման որոշումը բեկանվել է «հանցանք գործելու նպատակով կազմակերպված խմբավորում ստեղծելու և ղեկավարելու» մեղադրանքով պատժելու պահանջով: