Անջելինա Ջոլին պրոֆեսոր է դարձել
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլինա դարձել է Լոնդոնի դպրոցում տնտեսագիտության և քաղաքական գիտությունների պրոֆեսոր: Նա գենդերային հավասարության և անվտանգության դասեր կկարդա: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ կրթական հաստատություններում կբացվեն ուսումնական կենտրոններ, որտեղ գործունեությունն ուղղված կլինի կանանց խնդիրներին ու անվտանգությանը:
«Ես շատ ոգևորված եմ նման ծրագրի ստեղծումով: Հույս ունեմ, որ մյուս հաստատություններն էլ նման կերպ կվարվեն»,-ասել է Ջոլին:
Դերասանուհու խոսքով՝ կանանց իրավունքնեերի պաշտպանությունը արդիական խնդիրներից մեկն է և անհրաժեշտ է վերջ դնել դրան՝ մասնավորպես սեռական բռնություններին: