Թուրքիայի նորընտիր վարչապետն Էրդողանին է ներկայացրել նոր կառավարության կազմը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր ղեկավար Բինալի Յըլդըրըմը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել Թուրքիայի նոր կառավարության կազմը: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
Ինչպես հայտնում են տեղական հեռուստաընկերությունները, Թուրքիայի նոր վարչապետի և նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում՝ նախագահական համալիրում:
Միայն կառավարության նոր կազմի հաստատումից հետո Բինալի Յըլդըրըմը կստանձնի իր նոր պաշտոնը: Ըստ Թուրքիայի սահմանադրության, իշխող կուսակցության նախագահը պետք է լինի երկրի վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի վարչապետի միակ թեկնածուն կողմ է երկրում նախագահական համակարգ հաստատելուն: