Կմեկնարկի Կաննի 66-րդ կինոփառատոնը
Այսօր Ֆրանսիայում կմեկնարկի Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնը: Այն կտևի մինչև ապրիլի 26-ը: Կինոփառատոնի բացմանը կցուցադրվի Բեզ Լուրմանի «Մեծն Գեթսբի» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Լեոնարդո Դի Կապրիոն: Գլխավոր մրցանակի '«Արմավենու ոսկե ճյուղի» համար պայքարում են 20 ֆիլմ: Մրցութային հիմնական ծրագրի ժյուրիի կազմում կլինի նաև Սթիվեն Սփիլբերգը, իսկ բացման և փակման արարողությունները կանցկացնի ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տատուն: Փառատոնին մասնակցում է 52 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ:
Գլխավոր մրցույթին, որի հաղթողը ստանալու է «Արմավենու ոսկե ճյուղ», մասնակցում է 20 ֆիլմ: Հաղթողին ընտրելու է 9 հոգուց բաղկացած ժյուրին, որը գլխավորում է Ստիվեն Սփիլբերգը: Մրցույթի առավել հավանական հաղթողներն են համարվում Ստիվեն Սոդերբերգի «Ջահերի հետևում» /Behind the Candelabra/ ֆիլմը, Նիկոլաս Վինդինգ Ռեֆնայի՝ «Միայն Աստված կների», Ռոման Պոլանսկիի՝ «Վեներա մորթիների մեջ» և Տակասի Միիկեի «Ծղոտից վահան» ֆիլմը: