Բրեդ Փիթը Ջոլիի վիրահատության մասին
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը մեկնաբանել է կնոջ` Անջելինա Ջոլիի, վերջերս ունեցած վիրահատությունը: Նա հերոսացնում է դերասանուհու որոշումը և ուրախ է, որ այլևս նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է dni.ru կայքը: Դերասանը Անջելինայի վիրահատություն կատարելու որոշումը համարել է հերոսություն: «Ես ուզում եմ , որ նա երկար տարիների կյանք ունենա` առանց հիվանդությունների: Սա երջանիկ օր է մեր ընտանիքի համար»: Բացի այդ դերասանը հերոսացրել է բոլոր այն կանանց, ովքեր նման ծանր որոշում են կայացնում:
37-ամյա Ջոլին խոստովանել էր, որ քաղցկեղի առաջացման բարձր հավանականության պատճառով կատարել է կրծքագեղձի վիրահատություն: Նրա խոսքով` ապրիլի վերջին' 3 ամիս տևած գործընթացներից հետո, նա արդեն անցել էր անհրաժեշտ բոլոր բժշկական հետազոտությունները: Իսկ ներկայումս նրա մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը կազմում է 5%: