Փոթորիկ՝ Երևանում. ուժեղ քամին պոկել է տանիքներ, արմատախիլ արել ծառեր (լուսանկարներ)
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է. ժամը 15:00-15:20 Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի 23մ/վ արագությամբ,
Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ: Հնարավոր է քամին շարունակվի ևս 2 ժամ:
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ շինությունների ներսում: Ստացվող ահազանգերի վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ:
Operativ.am-ի տեսախցիկը ֆիքսել է մի շարք կադրեր՝ տեղի ունեցած փոթորկից հետո: