Սերը ինչպես խորհրդանիշ. Կաննի փառատոնը կսկսվի «Մեծն Գեթսբին» ֆիլմի ցուցադրությամբ
Հեղինակավոր Կաննի 66-րդ փառատոնը սկսվելու է ռեժիսոր Բեզա Լուրմանի նկարահանած «Մեծն Գեթսբին» ֆիլմի ցուցադրությամբ: Այդ ֆիլմը մտնում է մրցակցային ծրագրի մեջ: Ցուցակում ընդհանուրը 20 աշխատանք է:
Կաննում կինոյի տոնը սկսվում է մինչ այն պահը, երբ հատնվում են աստղերը Կարմիր գորգի վրա. արարողության սկսվելուց առաջ գորգով քայլելով իրենց աշխատանքն են կատարում լուսային և ձայնային տեխնիկան ապահովողները:
Եվ քաղաքն ընկղմվում է այն վիճակի մեջ, որում արդեն 66 տարի է գտնվում է:
Քաղաքում ամենուր նկատվում է Նյումանի և Ջոան Բուդվորդի համբույրը, որը սիրո և հավատարմության խորհրդանիշ է գիտակցվում.
Այս տարի այն փառատոնի խորհրդանիշն է:
Նրան համահունչ է բացման ֆիլմը. հենց նման սիրուն է նվիրվում 3D-ի միջոցով անմահ ռոմանսի էկրայնացումը՝ «Մեծն Գեթսբին»:
Լեոնարդո Դի Կապրիոն, ով Գեթսբիի դերակատարն է, արդեն Կաննում է, և այսօր երեկոյան բացառիկ հարցազրույցի միջողով կպատմի մեծահարուստ սիրահարի անպատասխան սիրո կերպարի կերտման մասին:
Ժյուրիի կազմում են օսկարակիր Կրիստոֆ Վալցը և հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Կիդմանը, ժյուրիի նախագահն է Ստիվեն Ստիլբերգը: