Ռիհաննան ներկայացել է նոր ոճով (լուսանկարներ)
Եթե կա մշտական ինչ որ բան Ռիհաննայի ոճում, ապա դա աստղի կիրքն է նորաձևության փորձարկումների և փոփոխվող վարսահարդարումների նկատմամբ: Կանաչ վարսեր, երկար լոքոններ, շատ կարճ սանրվածքներ:
Սակայն այս անգամ ամեն ինչ ավելի հանգիստ է: «Billboard Music Awards-2016»-ի մրցանակաբաշխության ժամանակ երգչուհին ցուցադրել է նոր ոճ: Վերջին շրջանում Ռիհաննային բոլորը տեսնում էին երկար վարսերով, սակայն հիմա նա ներկայացել է «կառե» սանրվածքով: