Էրդողանը քննադատել է ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ: Այս մասին նա գրել է The Guardian-ի իր հոդվածում:
Ինչպես նշում է Էրդողանը` Թուրքիան ծախսել է մարդասիրական կարիքների վրա ՀՆԱ-ի մեծ մասը` ի տարբերություն այլ երկրների, որոնք ընդունել են փախստականների: Ի տարբերություն այլ երկրների Թուրքիան հանդիսանում է առավել առատաձեռն երկիր:
Նրա կարծիքով՝ միջազգային համագործակցությունը երկար ժամանակ անտեսել է այդ հարցը և ուշադրություն է դարձրել այդ հարցին միայն ահաբեկչական հարձակումներից հետո: Էրդողանը համոզված է, որ բազմաթիվ խնդիրներից, որոնք կապված են Սիրիայի հետ, կարելի էր խուսափել, եթե աշխարհը ավելի վաղ շրջանում աջակցեր կոնֆլիկտին:
Այժմ Էրդողանը գրում է, որ ժամանակն է եկել, որ Եվրոպան կիսի Թուրքիայի բեռը կապված փախստականների հետ: Այդ նպատակով նա առաջարկում է ստեղծել համատեղ իրավաբանական մեխանիզմներ: