Սելենա Գոմեսի ընտանիքում սպասվում է նոր անդամի ավելացում
Երգչուհի Սելենա Գոմեսը իր մոր ծննդյան օրը երկրպագուների հետ կիսվել է բարի լուրով. նրանց ընտանիքում սպասվում է նոր անդամի ավելացում:
Երգչուհու մայրը՝ 36-ամյա Մենդին, երեխայի է սպասում. 20-ամյա Սելենան ավագ քույր կդառնա:
«Հույս ունեմ՝ բոլոր մայրիկները այսօր տոնում են. իսկ իմ մայրիկը ամենալավն է, ես քեզ սիրում եմ»,- գրել է Սելենան համացանցում տեղադրած այն լուսանկարի տակ, որտեղ համբուրում է իր մայրիկի փորը:
Երկրապագուները մեծ սպասումով ու անհանգստությամբ սպասում են փոքրիկի լույս աշխարհ գալուն, քանի որ երկու տարի առաջ Մենդին զրկվել է դեռ լույս աշխարհ չեկած Աստծո պարգևից, ինչի պատճառով էլ Սելենան հետաձգել է մի քանի համերգային շրջագայություններ:
Ի դեպ, Սելենան ծնվել է, երբ նրա մայրիկն ընդամենը 16 տարեկան է եղել: