Հավատացեք Ձեզ ու սիրեք մայրիկին. Սիլվեստր Ստալոնե
Կյանքն ինձ այնպիսի հարված էր հասցրել հենց սկզբից, որ առողջական խնդիրներ ունեի, ուսուցիչներս ինձ համարում էին մտավոր հետամնաց: 7 տարվա ընթացքում ես կիսաքաղցած էի, գործակալներն ու պրոդյուսերներն ինձ համոզում էին, որ ես պիտի թողնեմ դերասանի կարիերան ու սցենար գրելը: Ինձ հիասթափեցնում էին քասթինգների ժամանակ, անգամ այն պահին, երբ ներս էի մտնում, վերարկուս հանում էի ու պատրաստվում էի ներկայացնել, իսկ պրոդյուսերներն իմ գրած սցենարը համարում էին շատ վատը:
Ամեն անգամ արցունքներս մաքրելով հեռանում էի: Աշխատում էի գազանանոցում, մաքրում էի առյուծների վանդակները, կտրում էի մսերն ու կերակրում նրանց: 7 երկար ու ձիգ տարիներ: 7 տարի արցունք, քրտինք, բայց մեծ հավատ իմ նկատմամբ: Մի ամբողջ տարի ես ապրում էի 1600 դոլարով: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ գրեցի «Ռոկկի» ֆիլմի սցենարը:
Երբ տանը շատ էր ցուրտ լինում, այցելում էի հանրային գրադարան, որպեսզի տաքանամ ու այնտեղ էլ կարդում էի տարբեր ժանրերի գրքեր: Եվ այդ օրերից մեկում էլ որոշեցի սցենար գրել և այդ սցենարով գլխավոր դեր ստանալ: Ոգևորված լինելով սցենարից՝ այցելեցի բազմաթիվ ռեժիսյորների, պրոդյուսերների, սակայն ոչ ոք չէր ցանկանում վերցնել սցենարը: Շատերն անգամ ուշադրություն չէին դարձնում ինձ:
Ոմանք էլ ասում էին. «Հիանալի է, երիտասարդ, շատ լավ սցենար է, ահա քեզ 15 հազ. դոլար, մենք այն գնում ենք»: Սակայն նրանք անսպասելիորեն ստանում են «Ոչ» պատասխանը, քանի որ ցանկանում էի խաղալ գլխավոր դերում:
Պրոդյուսերներից մեկին իսկապես սցենարը շատ է դուր գալիս և համաձայնում է ինձ գլխավոր դեր տալ և վճարել 15.000 դոլար, ինչպես նաև տոկոսներ դրամարկղից: Իհարկե, այդ սցենարը «Ռոկկի» ֆիլմի սցենարն էր, որից հետո ես դարձա հայտնի դերասան:
Հավատացեք Ձեզ ու սիրեք մայրիկին:
Սիլվեստր Ստալոնե:
Հիմա պատկերացնու՞մ եք, թե ինչ խնդիրների միջով է անցել այս մարդը, որ հասնի իր նպատակին:
Մարիամ Մելիքյան. ֆեյսբուք: