Հայտնի է Սելին Դիոնի ամուսնու կտակի բովանդակությունը
Չնայած, որ Սելին Դիոնի ամուսինը մահացել է կես տարի առաջ, միայն հիմա «TMZ» ինտերնետ-կայքին հաջողվեց իմանալ որն էր նրա վերջին ցանկությունը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նրա ցանկությամբ նրա կարողությունը, որը գնահատվում է 400 մլն դոլար կփոխանցվի հավատարմագրային ֆոնդ: Այդ ֆոնդից կարող են ֆինանսավորվել նրա և Սելին Դիոնի երեխաները կրթության և դաստիարակման նպատակով:
Այդ աղբյուրից կարող է օգտվել նաև Սելին Դիոնը: Պետք է նշել, որ երգչուհին ով ունի 600 մլն և ավելի կարողություն, դժվար թե օգտվի այդ հնարավորությունից: