Բրիտանական ֆիլմը ստացավ «Կանն»-ի գլխավոր մրցանակը
Բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչայի «Ես Դենիել Բլեյքն եմ» ֆիլմը ստացել է «Կանն»-ի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Լոուչի համար, ով եկող ամիս կդառնա 80 տարեկան, սա մրցույթում երկրորդ հաղթանակն է: 2006 թ-ին ևս նրա «Քամին, որը ծածանում է հավամրգին» ֆիլմն արժանացավ գլխավոր մրցանակին:
«Ես Դենիել Բլեյքն եմ» դրաման պատմում է ատաղձագործի դժբախտությունների մասին, ով ինֆարկտից հետո չի կարողանում աշխատել և փորձում է պետական աջակցություն ստանալ:
«Մենք պետք է հույս տանք, մենք պետք է ասենք մարդկանց, որ աշխարհը կարող է այլ լինել»,- նշել է Քեն Լոուչը, ով հայտնի է աղքատների հանդեպ իր հետաքրքրությամբ:
«Կանն»-ում այս տարի երկու մրցանակ ստացավ իրանցի Ասգար Ֆարհադիի «Առևտրականը» ֆիլմը` լավագույն սցենար և լավագույն դերասանական խաղ (Շահաբ Հոսեյնի):
Լավագույն դերասանուհի ճանաչվեց ֆիլիպինցի Ժակլին Խոսեն: