Մանկության երազանքս էր ծանոթանալ, ձեռքը սեղմել մեծ հայի. Սևակ Ամրոյանը Շառլ Ազնավուրի մասին (լուսանկարներ)
Երգիչ Սևակ Ամրոյանը, ով հայտնի է հայ ժողովրդական երգերի կատարմամբ, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը գրելով. «Հուզված, ոգեվորված մոտենում էի Մաեստրոին, մանկության երազանքս էր ծանոթանալ, ձեռքը սեղմել մեծ հայի:
Մոտենում եմ իրեն մտածելով, ինձ նախապատրաստելով, որ մի գուցե հոգնած կլինի ու չի էլ նկատի ինձ, որովհետև հանդիպեցինք ապրիլի 24-ի ուշ երեկոյան: Հանդիպեցի լեգենդին ու փորձեցի ներկայանալ.«Բարեվ ձեզ, ես երգիչ եմ»: Նրանք բարևեցին ու ժպտացին: Պարզվեց, որ նրան ուղեկցողները` Կրիստինան ու Շառլի որդին` Նիկոլասը իմ երգերը լսում ու սիրում են: Ինձ ներկայացրեց իր հայրիկին, զրուցեցինք, կատակեցինք նկարվեցինք ու ինձ հաջողություն մաղթելով` հեռացավ Մաեստրոն: Վերջում Նիկոլասը ցանկացավ ինձ հետ նկարվել, ինչը շատ զարմացնող, ուրախացնող ու պարտավորեցնող էր: Կյանքը լի է անակնկալներով:
Ծնունդդ շնորհավոր սիրելի Շառլ Ազնավուր»: