Թուրքիան նոր վարչապետ ունի
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր ղեկավարը տրանսպորտի, ծովային հարցերի և հաղոդակցության գործող նախարար Բինալի Յըլդըրիմն է: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
Նրա օգտին իրենց ձայնն են տվել կուսակցության պատվիրակների մեծամասնությունը:
Նա վարչապետի միակ թեկնածուն էր, և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է նրան հանձնարարի ստեղծել նոր կառավարություն:
Ըստ Թուրքիայի սահմանադրության՝ իշխող կուսակցության ղեկավարը Թուրքիայում պետք է լինի երկրի վարչապետը: Այսպիսով, Յըլդըրիմը Թուրքիայի նոր վարչապետն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի վարչապետի միակ թեկնածուն կողմ է երկրում նախագահական համակարգ հաստատելուն: