Թուրքիայի վարչապետի միակ թեկնածուն կողմ է երկրում նախագահական համակարգ հաստատելուն
Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավարի և վարչապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը կողմ է երկիրը նախագահական կառավարման համակարգի պետություն դարձնելուն: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Այսօր կընտրվի Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավարը: Պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու, ով, ինչպես սպասվում է, կդառնա երկրի վարչապետ:
«Թունելները, գնացքներն ու ճանապարհները շատ լավ են: Սակայն մենք մի բացթողում ունենք: Մեզ նոր սահմանադրություն և նախագահական համակարգ է պետք: Այն, ինչը մեզ պետք է այժմ, դա իրավական դաշտ բերելն է»,- հայտնել է Յըլդըրըմը:
Թուրքիայում խորհրդարանական համակարգի փոխարեն նախագահական համակարգ հաստատելու միտքն առաջ է տանում նախագահ Էրդողանը: Խորհրդարանական համակարգը երկրում տիրում է 1923թ-ից: