Թուրքիան ԵՄ կմտնի 3 000 թվականից ոչ շուտ. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել է, որ Թուրքիան կարող է ԵՄ մտնել մոտավորապես 3000 թվականին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Sky News»-ին:
Քննարկելով որևէ երկրի վրա՝ ԵՄ մտնելու արգելանք դնելու հնարավորությունը՝ վարչապետը հայտնել է, որ Բրիտանիան, ինչպես ԵՄ-ի ցանկացած երկիր, ունի դրա իրավունքը:
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր կողմ են երկրի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալուն, այդ հնարավորությունը դիտարկում են որպես սխալ երևույթ:
Քեմերոնը նաև հայտնել է, որ «Թուրքիան դժվար թե մոտ է նրան, որ մոտ ժամանակներս միանա ԵՄ-ին»:
«Նրանք հայտը ներկայացրել են 1987թ-ին: Այս տեմպերով նրանք, հնարավոր է, կարողանան միանալ ԵՄ-ին մոտավորապես 3000թ-ին՝ համաձայն վերջին կանխատեսումների»,- հայտնել է Բրիտանիայի վարչապետը: