Բաքվում սկսել է կործանված ինքնաթիռի անձնակազմի մասունքների ճանաչման գործընթացը
Բաքվում այսօր սկսել են ուսումնասիրել ադրբեջանական կործանված ինքաթիռի անձնակազմի մասունքների ճանաչման լաբորատոր գենետիկական անալիզները: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով Ադրբեջանի պաթոլոգիական անատոմիայի և դատաբժշկական փորձաքննության միությանը:
Ինչպես հայտնել ենք, չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ Աֆղանստանում ադրբեջանական «Silk Way» ընկերության ինքնաթիռ է կործանվել:
Վարձու ինքնաթիռը ղեկավարվում էր միջազգային անձնակազմի կողմից, որի կազմում կային Ուզբեկստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ: Չորեքշաբթի երեկոյան «Report» գործակալությունը, հղում տալով իր աղբյուրներին, հայտնել էր յոթ մարդու մահվան մասին, ավելի ուշ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ մահացել է 9 մարդ: