Բինալի Յըլդըրըմը պատրաստվում է զբաղեցնել Թուրքիայի վարչապետի պաշտոնը
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մայիսի 22-ի երկրորդ արտահերթ համագումարը կանցկացնի: Համագումարում կորոշվի կուսակցության նոր նախագահի անունը:
Կուսակցության հավանական թեկնածուն Բինալի Յըլդըրըմն է, ով նաև երկրի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի:
Կառավարող մարմինների 80%-ը կողմ է Յըլդըրըմի թեկնածությանը:
Նշենք, որ Յըլդըրըմը Քրդական բանվորական կուսակցության դեմ կոշտ պայքարի կողմնակից է և համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենամտերիմ մարդկանցից մեկը: