Մերիլին Մոնրոյի «ամենաանկեղծ» նկարը վաճառվել է 77.5 մլն եվրոյով (լուսանկար)
Մերիլին Մոնրոյի «ամենաանկեղծ» նկարը վաճառվել է աճուրդում 77.5 հազար եվրոյով: Այս մասին հայտնել է The Telegraph-ը:
Նկարի հեղինակն ամերիկացի ֆոտոնկարիչ Ռիչարդ Ավեդոնն է: Նրա խոսքով` մի քանի ժամվա ընթացքում Մոնրոն պարել է, երգել, այսինքն` եղել է իրական Մոնրո:
«Այնուհետև, եղավ անկում: Երբ վերջացավ գիշերը, երբ վերջացավ սպիտակ գինին և պարերը, նա նստեց անկյունում, ինչպես նկար և ամեն ինչ գնաց: Ես նկատեցի, թե ինչպես է նա լուռ նստում, նրա դեմքին չկար ոչ մի արտահայտություն: Ես մոտեցա նրան: Ես չէի լուսանկարի նրան առանց զգուշացնելու, սակայն, երբ մոտեցա՝ հասկացա, որ նա դեմ չէ»:
Ստացված նկարը համարվում է Մոնրոյի ամենաանկեղծ նկարը: