Ջուլիա Ռոբերթսն առողջական խնդիրներ ունի
Մտահոգիչ լուրեր հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի մասին: Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ դերսանուհու տեսողությունն արագորեն վատանում է, իսկ վերջին ամիսների ընթացքում գրեթե չի տեսնում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
48-ամյա աստղը տառապում է ոչ միայն վատ տեսողությունից, այլև գլխացավերից և մեջքի ցավերից: «Բոլոր ծանոթները ուղղակի չեն ճանաչում նրան վերջին ժամանակներում: Անցորդները դադարել են ճանաչել նրա դեմքը: Իրական կյանքում նա տարիքով ավելի մեծ է երևում, քան թե ֆիլմերում: Նրա մաշկը կտրուկ ծերացել է, սակայն Ջուլիային ամենից շատ վախեցնում է տեսողությունը, որը գնալով վատանում է: Նա այնքան վատ է տեսնում, որը նույնիսկ չի նստում ղեկին: Մի անգամ նրան կանգնեցրել է ոստիկանը, սակայն բաց է թողել, քանի որ նա հայտնի դերասանուհի է»,- պատմել է աղբյուրը: