Այսօր Սեդա Ազնավուրի ծննդյան օրն է (տեսանյութեր)
Սեդա Ազնավուր (ֆր.՝ Seda (Patricia) Aznavour, մայիսի 21, 1947, Փարիզ) ֆրանսահայ երգչուհի և արտիստ, Շարլ Ազնավուրի ավագ դուստրը։
Սովորել է Փարիզի հայ կուսանաց քոլեջում, երաժշտական դպրոցներում։ 1960-ականներից սկսել է երաժշտական կարիերան, տեղափոխվել է ԱՄՆ, համերգներ է տվել Վիլյամ Սարոյանի դստեր՝ Լյուսիի հետ։ 1988 թ. թողարկել է հայկական ավանդական երգերի ալբոմ։ Հոր հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։