Նազիկ Ավդալյանն ամենավառ օրինակն է՝ ուժի, կամքի, նպատակի. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի հետ լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Չի կարելի հուսահատվել, դա արդեն պարտություն է։ Չի կարելի ինքնաքայքայման, դեստրուկցիայի ու նեգատիվի միջոցով սպանել կամքը։ Նազիկ Ավդալյանն ամենավառ օրինակն է ուժի, կամքի, նպատակի։
Հ.Գ. Արդյո՞ք նա կկարողանար հաղթահարել ողնաշարի վնասվածքը, անտանելի ցավերը, հոգեբանական ծանր վիճակն ու դառանալ չեմպիոն, եթե օրնիբուն լիներ Ֆեյսբուքում սրա- նրա բամբասանքաֆոտոյաքաղաքականությանը հետևելով: Դժվար:
Նազիկ Ավդալյա՛ն, աչքերիդ փայլն անսպառ, դեմքիդ ժպիտը պայծառ, իսկ բազկիդ ու կամքիդ ուժն անպարտելի միշտ լինի»: