Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվածություն են ձեռք բերել հանել օդային սահմանափակումները
Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը և Հայաստանի քաղաքացիական ավիացիան պայմանավորվածություն են ձեռք ամբողջովին հանել օդային սահմանափակումները երկրների միջև: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
«Պետական ավիացիոն ծառայությունը պայմանավորվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հետ` օդային սահմանափակումները ամբողջովին հանել: Հատկապես, դա վերաբերում է փոխադրումների քանակին և չվերթների հաճախականությանը»,- ասվում է Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ մինչ պայմանավորվածությունը` փոխադրում կարող էր իրականացնել յուրաքանչյուր կողմից միայն մի ընկերություն, իսկ չվերթների քանակը շաբաթվա ընթացքում չպետք է լիներ 3-ից ավելին: