ԵՄ-ն զբաղվում է երկերեսանիությամբ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է որ չի տխրի, եթե ԵՄ-ն հեշտացնի Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
Չորեքշաբթի Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հայտնել է, որ երկիրը զիջումների չի գնա՝ ԵՄ-ի պահանջների հարցում: Ըստ պահանջների՝ առանց վիզային ռեժիմի անցնելու համար, Անկարայից պահանջվում է հակաահաբեկչական օրենսդրության վերանայում իրականացնել:
«Հավատում եմ, որ վաղ թե ուշ, ԵՄ-ն կհեշտացնի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը: Սակայն, եթե դա չլինի, ապա ես որպես նախագահ չեմ բորբոքվի: Ցավոք սրտի, ներկա պահին ԵՄ-ն զբաղվում է երկերեսանիությամբ, երբ մի կողմից հեշտացնում է վիզային ռեժիմը Լատինական Ամերիկայի մի շարք երկրների համար, իսկ մյուս կողմից՝ պահպանում վիզային ռեժիմը Թուրքիայի հետ, որի հետ բանակցություններ է վարում ԵՄ-ում անդամագրվելու վերաբերյալ»,- նշել է Էրդողանը «ATV» հեռուստաալիքի ուղիղ եթերի ժամանակ: