ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները ժամանել են Երևան
ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները ժամանել են Երևան:
Ինչպես ավելի վաղ Operativ.am-ը տեղեկացրել էր՝ մայիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: