Հայտնի է Թուրքիայի վարչապետի թեկնածուի անունը
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման խորհրդի նիստում կուսակցության ղեկավարի և երկրի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի թեկնածությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Նշվում է, որ այս օրինակով՝ երկրի նախագահ Էրդողանը Թուրքիայում ամրապնդում է իշխանական իր դիրքերը:
Յըլդըրըմն արդեն 2 տասնամյակ է՝ Թուրքիայի նախագահի դաշնակիցն է հանդիսանում, ով վարչապետի միակ թեկնածուն է:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարակն էր տվել: