Օբաման և էրդողանը կշարունակեն համագործակցել «ԻՊ»-ի դեմ պայքարում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Սիրիայի պատերազմը և «ԻՊ»-ի զինյալներին վերացնելու հետագա քայլերը: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Սպիտակ տան մամլո-ծառայությունը հայտնում է, որ Օբաման նշել է Սիրիայի կրակի դադարեցման և երկրում քաղաքական անցման հարցում առաջընթաց ունենալու համար միջազգային համագործակցության անհրաժեշտության մասին:
Երկու երկրների առաջնորդները խոսքել են «ԻՊ»-ի դեմ պայքարում համատեղ ջանքերի անհրաժեշտության մասին` խմբավորման հետագա ահաբեկչությունների նվազեցման նպատակով` լինի դա Թուրքիայում, թե եվրոպական այլ երկրներում:
Ավելի վաղ, Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան կարող է միայնակ պայքարել «ԻՊ»-ի դեմ՝ Սիրիայում և Իրաքում: