Աֆղանստանում ադրբեջանական ինքնաթիռ է կործանվել
Աֆղանստանում ադրբեջանական «Silk Way» ընկերության ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում տալով Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական քարտուղարությանը:
Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռում անձնակազմի 9 անդամ է եղել:
«Տեղեկություն է ստացվել աֆղանական Հիլմենդ նահանգում բեռնատար «Ан-12» ինքնաթիռի դեպքի մասին, որը վարձվել էր ադրբեջանական «Silk Way» ընկերությունից՝ Աֆղանստանի ներսում բեռնատար ուղևորափոխադրումներ իրականացնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Դվայեր օդակայանից թռչելու ժամանակ: Վարձված ինքնաթիռը միջազգային անձնակազմ է ունեցել, որի կազմում եղել է ուզբեկ կապիտան, Ուկրաինայի երեք քաղաքացի և Ադրբեջանի հինգ քաղաքացի:
Այս պահին ճշտվում են դեպքի մանրամասները: