Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել. զոհերը զինվորականներ են
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Իրաքի սահմանից ոչ հեռու գտնվող Սեմդինլի քաղաքում, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ռումբը պայթել է այն ժամանակ, երբ զինվորականները մոտեցել են ավտոմեքենային: Պայթյունի հետևանքով՝ թուրք 4 զնվորական է մահացել:
Իրավապահ մարմիններն այժմ փորձում են պարզել, թե ով է պայթյունի կազմակերպիչը:
Ավելի վաղ՝ մայիսի 13-ին, թուրքական Սարիղամիշ գյուղում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել էր 17 մարդ: