Բեռլինում Թուրքիայի դեսպանատան պատի վրա հայտնվել է Էրդողանի պատկերը՝ Հիտլերի կերպարով (լուսանկար)
Բեռլինում Թուրքիայի դեսպանատան պատին դիմանկար է հայտնվել, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերի դերում է: Այս մասին հայտնել է The Independent-ը:
Հայտնի է, որ նկարիչներն Էրդողանին տվել են Հիտլերյան հատկանիշներ` բեղեր և նացիստական ժապավեն: Բացի այդ, դեսպանատան շենքի վրա գրություն է հայտնվել. «Նա վերադարձել է»: Նկարը պատին հայտնվել է պրոյեկտորի միջոցով:
Նկարի հեղինակներն են գերմանական «Pixel Helper» խմբի ակտիվիստները: Իրենց ակցիայում նրանք իրենց բողոքն են հայտնել Թուրքիայում 2 լրագրողների ձերբակալման վերաբերյալ:
«Մենք՝ գերմանացիներս, գիտենք, թե ինչ է կատարվում բռնապետության վաղ փուլերում»,- հայտնել է խմբի անդամներից մեկը:
Նա նաև նշել է, որ Էրդողանին պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ: