Լանա դել Ռեյն ու Էմմա Ուոտսոնը` Կաննի առաջին հյուրերն են (լուսանկարներ)
Կաննի կինոփառատոնը կմեկնարկի վաղը և, իհարկե, պապարացցիներն արդեն իսկ շրջափակել են քաղաքի օդանավակայանը: Իսկ դրա առիթն էլ այն է, որ աստղային հյուրերը սկսել են ժամանել: Առաջինների շարքում դերասանուհի Էմմա Ուոտսոնն է ու երգչուհի Լանա Դել Ռեյը:
Առայժմ աղջիկների արտաքինը շատ համեստ է, նրանք դեռևս բարձրակրունկներով չեն, թեթև զգեստներ են հագել: Էմման նույնիսկ հրաժարվել է դիմահարդարումից ու նախընտրել կրել արևային սև ակնոց: Իսկ ահա Լանան նույնիսկ ճանապարհորդելիս առանց դիմահարդարման չի կարող: