Օրվա աստղագուշակ
Խոյեր – Այնքան էլ բարեհաջող օր չէ: Հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ ընտանիքի անդամների հետ: Առօրյա խնդիրները կարող են բացասաբար ազդել ղեկավարության հետ հարաբերությունների վրա: Սովորաբար խոյերը հեշտությամբ են հաղթահարում խնդիրները, քանի որ չեն կարողանում երկար կենտրոնանալ դրանց վրա: Վերահսկե՛ք ձեր զգացմունքները, խուսափե'ք լարված իրավիճակներից:
Ցուլեր – Ձեր շուրջ մթնոլորտն այնքան էլ խաղաղ չէ, բայց ձեզ ոչինչ չի սպառնում: Դուք գիտեք՝ ինչպես վարվել ցանկացած իրավիճակում: Ցուլերի տեղը ստեղծագործական աշխատանքն է. զբաղվե՛ք դրանով, պահպանե՛ք օգտակար շփումները: Բաց մի՛ թողեք ընտանիքի հետ լինելու հնարավորությունը. հնարավոր է՝ նրանց անհրաժեշտ լինի ձեր օգնությունը:
Երկվորյակներ – Ձեր ֆինանսական կամ ընտանեկան դրության պատճառով հնարավոր է` լինեք մի փոքր նյարդային: Բայց իրավիճակն այնքան էլ վատ չէ, որքան ձեզ թվում է: Փորձե՛ք մտածել հստակ և խնդիրները լուծել հաջորդաբար և շատ արագ կհամոզվեք, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է:
Խեցգետիններ – Օրվա ընթացքում հնարավոր են հուզումներ, պլանների անսպասելի փոփոխություններ, վեճ: Մի՛ վհատվեք, եթե հայտնվեք ծանր իրավիճակում: Հիվանդության հետ դուք այսօր կստանաք դեղ, փոփոխությունների հետ՝ հուշումներ: Սովորե՛ք ճանաչել աստղերի հուշումները: Այսօր ձեր ուժեղ կողմերն են՝ ինտուիցիան, դիվանագիտությունն ու հումորի զգացողությունը:
Առյուծներ – Էմոցիոնալ լարվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր տրամադրության, առողջության և աշխատունակության վրա: Ձեզ հուզող հարցերի պատասխանները փնտրեք ընտանիքում կամ հենց ձեր ենթագիտակցության մեջ: Սովորե՛ք ծիծաղել ինքներդ ձեր սխալների վրա:
Կույսեր – Որպեսզի դուրս գաք նոր մակարդակ, ձեզ անհրաժեշտ է քաջություն: Հնարավոր է՝ ստիպված կլինեք դուրս գալ ավանդույթների դեմ, խախտել կյանքի սովորական ընթացքը: Բայց, նախքան գործելը, լավ ծանրութեթև արեք: Խուսափե՛ք ավելորդ կոպտությունից, իսկ եթե որևէ մեկի հետ վիճել եք, մտածե՛ք հաշտվելու մասին:
Կշեռքներ – Այսօր հանգամանքները կստիպեն ձեզ լարված լինել: Եթե դուք պատկանում եք էմոցիոնալ և տպավորվող կշեռքների շարքին, մի' արեք կտրուկ քայլեր: Դուք կարող եք փչացնել հարաբերությունները ղեկավարության հետ: Նայե՛ք ձեր շուրջը. բազմաթիվ մարդիկ պատրաստ են օգնության ձեռք մեկնել:
Կարիճներ – Ցանկացած դժվարություն հանգիստ ընդունեք: Հնարավոր է՝ գործընկերների կամ ազգականների կողմից անհեթեթ քայլեր նկատեք: Սակայն, ոչ ոք չի կարող վերջնականապես հանել ձեզ հավասարակշռությունից: Ձեր ֆենոմենալ ինտուիցիան կհուշի՝ ինչպես ելք գտնել ցանկացած իրավիճակում:
Աղեղնավորներ – Այսօր ոչ մի գործ մի՛ ձեռնարկեք զայրույթի պահին կամ վախի ազդեցության տակ: Ֆինանսական ոլորտում չեն բացառվում որոշակի փոփոխությունները: Կլուծվեն պարտքերի կամ ժառանգության հետ կապված մի շարք խնդիրներ: Սպասե'ք անակնկալների:
Այծեղջյուրներ – Ցանկացած պահի ձեզ կարող են կոնֆլիկտի մղել, և հատկապես այն ժամանակ, երբ ամենաքիչն եք սպասում դրան: Չնայած այն հանգամանքին, որ իրավիճակը վաղուց արդեն ծանոթ է ձեզ, դուք կարող եք սխալ արձագանքել: Արգելե'ք ինքներդ ձեզ կտրուկ գործողությունների դիմել: Դիմացկունությանը, որով դուք աչքի եք ընկնում, գումարե՛ք նաև ճկունություն և զգոնություն:
Ջրհոսներ – Բարեհաջող օր է: Սպասվում են անակնկալներ՝ կապված ընտանիքի, մտերիմների, ֆինանսական վիճակը բարելավելու հետ: Հնարավոր է՝ կունենաք նոր գործընկեր կամ կփոխեք ձեր աշխատավայրը:
Ձկներ – Հաջողությունն առավոտվանից կուղեկցի ձեզ: Անգամ հայտնվելով ամենաանելանելի իրավիճակում՝ դուք հեշտությամբ կգտնեք ճիշտ լուծումը: Աստղերը պնդում են, որ այսօր դուք գտնվում եք հատուկ պաշտպանության տակ, և հենց երկինքն է օգնում ձեզ: Օգտագործե'ք ձեր ինտուիցիան և հումորի զգացումը: