Կոբզոնը պատրաստ է «Եվրատեսիլ-2017»-ին ներկայացնել Ռուսաստանը
Ռուս երգիչ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը հայտարարել է, որ պատրաստ է Կիևում կայանալիք «Եվրատեսիլ 2017»-ում ներկայացնել Ռուսաստանը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Ես չեմ վախենում և պատրաստ եմ Կիևում ներկայացնել Ռուսաստանը, եթե, իհարկե, ինձ հանեն «սև ցուցակից»»,-ասել է Կոբզոնը:
Երգիչը նաև նշել է, որ պատրաստ է երգը կատարել ուկրաիներենով, քանի որ այն իր մայրենի լեզու է: