Թուրքիայում բեռնատարի պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել
Թուրքական նահանգում՝ Դիարբեքիրում, ականապատված բեռնատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ պայթյունը Սարիղամիշ գյուղում տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղական իշխանությունները փորձել են ձերբակալել երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության անդամներին, ովքեր առևանգել էին բեռնատարն ու լցրել այն պայթուցիկներով, որպեսզի ահաբեկչություն իրականացնեն:
ՆԳՆ ղեկավարը զոհերի հուղարկավորության ժամանակ ասել է, որ իրականացվածը զանգվածային սպանություն է: