Կարեն Շահնազարովը կողմ է ԲՐԻԿՍ-ի երկրների համար «Օսկար» ստեղծելու գաղափարին
Ռեժիսոր Կարեն Շահնազարովը աջակցել է Միխալկովի միտքը՝ ԲՐԻԿՍ-ի երկրների համար «Օսկար» անցկացնելու մասին: Այս մասին հայտնում է Life.ru-ն: Նա նշել է, որ այդ մտքի իրականացման համար պետք է հզոր կինոստուդիա:
«Միտքը լավն է, սակայն դրա համար, առաջին հերթին, պետք է ստեղծել հզոր կինեմատոգրաֆիա: Եթե լինի հիանալի կինեմատոգրաֆիա, եթե ռուսական կինոն նայեն բոլոր երկներում, իմանան ռեժիսորներին, դերասաններին, իհարկե, մարդկանց հետաքրքիր կլինի, թե ով է հաղթում: Այս հարցում ես համամիտ եմ Նիկիտայի հետ, ես կցանկանայի, բայց դա, իմ կարծիքով, քիչ հավանական է»,- հայտնել է Շահնազարովը:
Շահնազարովը նշել է, որ իր թերահավատության գլխավոր պատճառը բյուջետը չէ: «Բանն այն է, որ ամերիկացիների պես այդպիսի հզոր կինոինդուստրիա դեռևս չի հաջողվում ոչ ոքի ստեղծել, դա պետք է խոստովանել»,- պարզաբանել է նա:
Մայիսի 16-ին ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալովը ելույթ էր ունեցել ԲՐԻԿՍ-ի երկրների համար (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) կինոյի ոլորտի մրցանակաբաշխություն ստեղծելու գաղափարով: Նրա խոսքով՝ երկրներին շփման համար, կինեմատոգրաֆիայի զարգացման համար հստակ մղիչ ուժ է պետք: