Թուրքիայի ԱԳՆ-ն ԵՄ-ի պահանջները համարում է աջակցություն ահաբեկչություններին
Անկարան Եվրամիության պահանջը՝ հակաահաբեկչական սահմանադրության փոփոխության մասին, ընդունում է որպես ահաբեկչությունների աջակցություն: Եվրամիությունը դա պահանջում է վիզայի մուտքի ռեժիմի պարզեցման համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլին: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «Anadolu»-ին:
Նախարարի խոսքով՝ Թուրքիան ճնշման չի ենթարկվի և չի գնա զիջումների: «Վիզայի ռեժիմի պարզեցումը Թուրքիայի քաղաքացիների բնական իրավունքն է: Դա բարեխղճություն չէ: Մի քանի երկիր-թեկնածուների քաղաքացիներին այդ իրավունքը տրվել է դեռևս ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելուց առաջ»,- հայտնել է Չավուշօղլուն:
Նա նաև հերքել է Եվրամիության ներկայացուցիչների խոսքերն այն մասին, որ Անկարան սպառնում է ԵՄ-ին:
«Ո՛չ, մենք չենք սպառնում: Պարզապես արդարացիորեն ասում ենք ճշմարտությունը: Առավելագույնը, որ դուք հիմա քննարկում ենք, վիզայի ռեժիմի էլեմենտար պարզեցումն է, այլ ոչ թե ԵՄ-ին անդամակցելը: Ամեն մեկը պետք է պահի իր տված խոստումերը»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ-ն: