Ֆրանսիայի արտգործնախարարն ի պաշտպանություն Հայոց Ցեղապանության
«Հայոց ցեղասպանության հարցը ամենակարևոր և բարդ թեմա է, որը բավականին հաճախ խնդիրներ է ստեղծում մեր հարաբերությունների համար: Թուրքիայում շատերն են Ֆրանսիային քննադատում հայակական կողմին պաշպանելու համար: Ֆրանսիայում շատերը գիտեն, որ Թուրքիան փորձում է նվազեցնել, եթե ոչ հերքել այդ ողբերգությունը, որը նրանք իրականացրեցին 1915 թվականին»-«Hürriyet Daily News»-ում Ֆրանսիայի նաագահ Ֆրանսուա Օլանդի' Թուրքիա այցելությունից առաջ նաման հրապարակմամբ է հանդես եկել երկրի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
Արտգործնախարարը ընդգծել է, որ հայերի հողի վրա մի ամբողջ քաղաքականության անհետացումը Թուրքիային պետք է ստիպի մտորել այն մասին, թե ինչ է անհրաժեշտ 1915 թ. բացված վերքերը բուժելու համար:
«Մենք' յուրաքանչյուրս պետք է սովորենք ապրել' հարգելով ժառանգությունների բազմազանությունը, որոնց պահպանողները հենց մենք ենք»,- գրել է Ֆաբիուսը: