Էրդողանն Արևմուտքին քննադատել է միասեռականներին և կենդանիներին փախստականների կյանքից գերադասելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Արևմուտքի երկրները ավելի շատ անհանգստացած են սեռական փոքրամասնությունների և կենդանիների ներկայացուցիչների իրավունքներով, քան Մերձավոր Արևելքում փախստականների ճակատագրով: Այս մասին հայտնում է «Инрерфакс» գործակալությունը՝ հղում տալով «The Independent»-ին:
«Ամոթ է նրանց, ովքեր արևմտյան երկրներում համակրում են այսպես կոչված ազատությանը, օրենքին և կանոններին՝ քննարկելով միասեռականների ամուսնությունները սիրիացի կանանց և երեխաների մասին մտածելու փոխարեն: Եվ ամոթ է նրանց, ովքեր ցավակցում են կիտերին, կրիաներին, այլ ոչ 23 միլիոն սիրիացիներին: Ամոթ է նրանց, ովքեր իրենց անվտանգությունը և հարմարավետությունը բարձր են դասում այլ մարդկանց կյանքերը փրկելուց»,- հայտնել է Էրդողանը:
Էդողանը նաև քննադատել է Արևմուտքին մի քանի օրենքների համար, որոնք ընդունվել են՝ կապված փախստականների հոսքի հետ: