Թուրքիայից դուրս գալը կնշանակի փախչել պայքարից. Կարո Փալյան
«Իրավունքի» զրուցակիցն Է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) պատգամավոր Կարո Փալյանը։ Անմիջապես Անկարայի թիրախը դարձած հայազգի քաղաքական գործչի հետ զրուցեցինք, ինչպես Թուրքիայի խորհրդարանում նրա վրա հարձակումների ու դրա հետևանքների, այնպես Էլ, առհասարակ, վարչապետի՝ Դավութօղլուի հրաժարականից հետո այնտեղ տիրող ներքաղաքական իրավիճակի մասին»,-գրում է թերթը։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
- Ձեր անձի անվտանգության համար դիմել էին Թուրքիայում՝ ԱՄՆ դեսպանատանը։ Դուք անձամբ պատրաստվո՞ւմ եք դիմել այլ կառույցների՝սեփական անվտանգությունն ապահովելու համար։
- Ոչ, չեմ պատրաստվում նման քայլեր ձեռնարկել։ Ես արդեն ունեմ նահանգապետարանի կողմից տրամադրված թիկնապահ։
- Հնարավո՞ր է ստեղծված լարվածությունից հետո որոշեք Հայաստան տեղափոխվել։
- Ես ծնվել և մեծացել եմ Թուրքիայում։ Իմ ընտանիքը Մալաթիա քաղաքից Է։ Ես այստեղից եմ, սա Է իմ տունը։ Թուրքիայից դուրս գալը՝ կնշանակի մենակ թողնել ինձ ընտրողներին և փախչել պայքարից։ Ներկա պահին չունեմ նման ցանկություն։ Հայաստանն Էլ իմ տունն Է։ Մենք պետք Է պայքարենք հայերի, քրդերի, թուրքերի և մյուս ազգերի հայրենիքում սահմանները վերացնելու համար։
Մանրամասները՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։