Թուրքիայի և ԵՄ-ի անցագրային ազատ ռեժիմի ընդունումը կմեծացնի ահաբեկչությունների վտանգը. ԵՄ
ԵԽ-ում հայտնել են, որ Թուրքիայի և ԵՄ-ի անցագրային ազատ ռեժիմի ընդունումը կմեծացնի ահաբեկչությունների վտանգը Եվրոպայում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Օտարերկրյա ահաբեկիչները և հանցագործ խմբավորումների անդամները կփորձեն ստանալ թուրքական անձնագրեր այն բանի համար, որպեսզի առանց խոչնդոտների հասնեն Եվրոպա»,- ասվում է հայտարարության մեջ:
Պարբերականի տվյալներով՝ թուրքական մաֆիան, որը զբաղվում է թմրանյութերի վաճառքով, թրաֆիքինգով, զենքերի առք ու վաճառքով, կարող է մեծացնել իր ազդեցությունը Եվրոպայում:
Նշվում է նաև, որ ԵԽ-ում արդեն ընդունում են «Շենգենյան գոտում հանցագործների և ահաբեկիչների շարժը, ովքեր հանդիսանում են Թուրքիայի քաղաքացի»: