Դիմել են Եվրոպական դատարան` 1915 թվականի Հայոց Ցեղասպանություն պահանջատիրության հարցի վերաբերյալ
Այսօր`մայիսի 14-ին, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դիմումով այս տարվա մարտի 17-ին դիմել է Եվրոպական դատարան 1915 թվականի Հայոց Ցեղասպանության պահանջատիրության հարցի վերաբերյալ: Պահանջները դրվել են նյութական պահանջի վրա, քանի որ Եվրոպական դատարանը նյութական-բարոյական պահանջներից բացի այլ հարց չի քննարկում:
Նրա խոսքով` անկախ այն հանգամանքից, թե տվյալ համակարգը դա կանի, թե ոչ, իրենք դա անելու են, այսինքն մտցնելու են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և Հաագայի դատարան: Պահանջ է դրվել, որ նյութական, բարոյական վնասների հատուցում մոտ 10 տրիլիոն դոլարի չափով` Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, նաև համապատասխան մասսոնական կառույցների կողմից, որոնք ևս քայքայման գործընթացներում ունեցել են դերակատարում: