Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը մեկնարկել է
Մեկնարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների հանդիպումը:
Այս մասին «Twitter»-յան իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը Պետքարտուղար Քերրիի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը: Կողմերը նշել են, որ խնդիրը ռազմական լուծում չունի: