Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Ջոն Քերրիի հանդիպումը
Քիչ առաջ սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։ Այս մասին «Twitter»-յան իր էջում գրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Ինչպես արդեն հայտնել ենք, ավելի վաղ կայացել էր Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: