Ինչքան երկար շարունակվի ԼՂ կոնֆլիկտը, այնքան մեծ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգը. Գերմանիայի ԱԳՆ
Ինչքան երկար շարունակվի կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղում, այնքան ավելի ինտենսիվորեն կզինվեն կողմերը, այնքան ավելի մեծ կլինի իրավիճակի նոր սրման վտանգը, այդ թվում՝ մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով Գերմանիայի ԱԳՆ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի խոսքերին:
Ինչպես արդեն հայտնել ենք, Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնած հանդիպումը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳՆ-ները և ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին:
«Շփման գծի երկայնքով դաժան մարտերն արդեն վեց շաբաթ է, ինչ մեզ ապացուցում են, որ բազմամյա ստատուս-քվոն երկարաժամկետ հեռանկարում անհիմն է: Ինչքան երկար շարունակվի կոնֆլիկտը, այնքան ինտենսիվորեն կզինվեն կողմերը, և այնքան մեծ կլինի իրավիճակի նոր սրման վտանգը, նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգը»,- հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն: