Թեհրանը դժգոհ է միջուկային համաձայնագրի կատարումից
Իրանը գոհ չէ միջուկային համաձայնագրի կատարումից, քանի որ ԱՄՆ-ը չի կատարում իր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի օգնական, Եվրոպայի և Ամերիկայի վարչության պետ Մաջիդ Ռավանչին: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Ընդհանուր առմամբ մենք բավարարված չենք միջուկային համաձայնագրի կատարումից, ինչի պատճառն այն է, որ ԱՄՆ-ը չի կատարել իր պարտավորությունները, որոնք նշված են եղել համաձայնագրի կետերում»,-նշել է Ռավանչին:
«Դեռևս զգուշություն են ցուցաբերում եվրոպական բանկերը, ներկայումս մենք չենք հետևում մեր երկրների միջև բանկային համագործակցությանը»,- հավելել է նա:
Նշենք, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ՄԱԿ-ը այս տարվա հունվար ամսին հանել են Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները, սակայն դեռևս շատ խոշոր եվրոպական բանկեր, որոնք կապված են ամերիկյան բանկային համակարգի հետ, չեն վերսկսել գործնական հարաբերություններն Իրանի հետ: