Թուրք պատգամավորը կատակ է անվանել ևս մի ռուսական ինքնաթիռ խփելու իր առաջարկը
Թուրքիայի խոհրդարանի պատգամավոր Շամիլ Թայարը կատակ է անվանել իր իր թվիթերյան գրառումը, որտեղ կոչ է անում ևս մի ռուսական ինքնաթիռ խփել: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Թայարը Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից է: Ինչպես արդեն նշել էինք, նա այդ գրառումն արել էր այն բանից հետո, երբ թուրքական բասկետբոլի թիմը պարտվել Ռուսաստանի թիմին:
Թայարի թվիթը մեծ սկանդալ է առաջ բերել թուրքական և ռուսական սոցիալական ցանցերում: Օգտատերերի մի մասը հանդես են եկել խիստ քննադատությամբ, իսկ մյուս մասը փորձել են հանգստացնել պատգամավորին` նշելով, որ այն բանից հետո, երբ թուրքական օդուժը հարվածեց ռուսական Սու-24 կործանիչին, Ռուսաստանը տնտեսական սանկցիաներ մտցրեց Թուրքիայի դեմ:
Պատասխանելով իր հասցեին հնչած քննադատություններին` Թայարը հստակեցրել է, որ իր թվիթը կրել է հումորային բնույթ:
Նա նշել է, որ ռուսական գործակալությունները մեկնաբանել են իր թվիթը` գտնվելով օղու ազդեցության տակ:
«Որպես մարդ, ով կարծում է, որ չէր կարելի ռուսական ինքնաթռիե խփել, ինչու պետք է եղ առաջարկեի նման սխալը երկրորդ անգամ կրկնել: Եթե մեր երկխոսության մակարդակն այդպիսին է, ապա ես այսուհետ կատակ անելիս կգրեմ «սա կատակ է»,- գրել է Թայարը: