Ցանկություն կա խփել ևս մեկ ռուսական ինքնաթիռ. թուրք պատգամավոր
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սամիլ Թայարը հայտնել է ռուսական ևս մեկ ինքնաթիռ ոչնչացնելու ցանկության մասին այն բանից հետո, երբ Ստամբուլի «ֆեներբախչե»-ն պարտություն կրեց մոսկովյան «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբից Եվրոլիգայի եզրափակչում:
«Ցանկություն կա խփել ևս մեկ ռուսական ինքնաթիռ»,- հայտնել է Թայարը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սկսեցին ճգնաժամ ապրել այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16-ը խփել է ռուսական Су-24-ին: